Թուրքիայի ԱԳՆ-ը հերթական հակահայկական հայտարարությունն է տարածել կապված Հայաստանի Տավուշի մարզում Ադրբեջանի սադրանքների հետ կապված։
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ իսպառ բացակայում է իրավիճակի ադեկվատ գնահատականի նշույլ եւ ինչպես միշտ աջակցություն է հայտնվում Հայաստանի ու Արցախի նկատմամբ պարբերաբար ռազմական ոտնձգություններ իրականացնող Ադրբեջանին։
Հայտարարության մեջ նշվում է, թե Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին։




























