Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փաստորեն դասեր չի քաղել երեկվա ձախողումից: Այս մասին հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տիգրան Կարապետյանը ՝ 

Պատգամավորը մասնավորապես նշեց. «Դա նրանց ընտրությունն է, եւ պատասխանը շատ ցավոտ կլինի: Երեկվա ընթացքում մեր զորքերը ձեռնպահ մնացին ցանկացած գործողությունից բնակավայրերի ուղղությամբ, կրակն ամբողջությամբ ուղղված էր ինժեներական կառույցներին եւ ռազմական տեխնիկային»:

Կարապետյանը նաեւ հավելեց, որ, ցավոք, Հայաստանը ստիպված կլինի արձագանքել խաղաղ բնակավայրերի գնդակոծմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր Չինարի հայկական գյուղի՝ ականանետերից ակտիվ գնդակոծման մասին: