Վրաստանի նախագահը մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի զինված դիմակայությամբ

Վրաստանի նախագահը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված դիմակայության կապակցությամբ: Այս մասին, ըստ Interpressnews-ի, ասվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունում։

«Այսօր, երբ մենք բոլորս միասին պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը եւ համաշխարհային կայունության պահպանումը հսկայական նշանակություն ունեն: Խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում կարեւոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ մեր բարեկամների ու գործընկերների` Ադրբեջանի եւ Հայաստանի հետագա զարգացման համար»,- ասված է Վրաստանի նախագահի հայտարարությունում։

Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ժամանակին եւ իրավիճակի հետագա լարումը կկանխվի խաղաղ բանակցությունների միջոցով