Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքական գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կայցելի Ադրբեջան: Այցի պատրաստման համար հունիսի սկզբին Բաքու կայցելի ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Միրոսլավ Լաշեկը:

Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան: «Էշթոնը պատարստվում է ժամանել, սակայն այցի ժամկետը դեռ հայտնի չէ խիտ ժամանակացույցի պատճառով»,- նկատել է նա: