Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ-երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի կողմից առաջարկված հանդիպման նախապատրաստման ընթացքը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, անցկացվել է ռազմավարական կայունության ապահովման հարցի շուրջ մտքերի համակողմանի փոխանակյություն՝ ռուս-ամերիկյան աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպումների համատեքստում:
Կողմերը քննարկել են աշխարհի առանձին տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորման խնդիրները, այդ թվում՝ Աֆղանստանում, Լիբիայում եւ Սիրիայում տիրող իրավիճակը: Անդրադարձել են միջազգային օրակարգի մի շարք այլ արդիական հարցերի եւ հարաբերությունների երկկողմ ոլորտի խնդիրներին:





























