ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հուլիսի 13-ին, հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի պաշտոնակցի` Դավիդ Զալկալիանիի հետ։ ՀՀ ատգործնախարարությունից հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի գործողությունների անթույլատրելիությունը։


























