Հայկական զինված ուժերի հետ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը եւ ադրբեջանական բանակի գնդապետ Իլգար Միրզաեւը: Այս մասին Թովուզում մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիեւը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Այսօր առավոտյան մարտում զոհվել են Ադրբեջանի բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը եւ գնդապետ Իլգար Միրզաեւը»,- ասել է նա:

Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, Իլգար Միրզաեւը՝ նույն կորպուսի հրետանու պետը: