Մարտական գործողությունների ժամանակ զոհվել են ադրբեջանական բանակի 5 զինծառայողներ: Այս մասին Թովուզում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիեւը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Զոհվել են՝ մայոր Նամիկ Հաջանօղլու Ահմեդովը, մայոր Անար Գյուլվերդիօղլու Նովրուզովը, պրապորշչիկ Իլգար Այազօղլու Զենալին, պրապորշչիկ Յաշար Վասիֆօղլու Բաբաեւը եւ գերժամկետային զինվոր Էլչին Արիֆօղլու Մուսթաֆազադեն»,- ասել է նա:

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է ադրբեջանական բանակի գեներալ-մայորի եւ գնդապետի մահը