Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում այսօր` մայիսի 12-ի առավոտյան ռմբակոծության է ենթարկվել ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կողմից, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Լրագրողների ներկայացմամբ, Հյուսիս-ատլանտյան դաշինքի ավիահարվածների թիրախը Մուամար Քադաֆիի նստավայրերից մեկն է եղել` Բաբ ալ-Ազիզիան: Սակայն պատահմամբ (այդպես են ասում ՆԱՏՕ-ում) հարվածների տակ է հայտնվել Հյուսիսային Կորեայի դեսպանատունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ այսօր Տրիպոլիում ՆԱՏՕ-ի ավիացիայի հարձակման արդյունքում 4 պայթյուն է որոտացել:





























