Կառավարությունն այսօրվա` մայիսի 12-ի նիստում հաստատեց 3 բուհերի ռեկտորների նշանակումը` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ: Նրանց բոլորի հետ կնքվեցին 5-ամյա պայմանագրեր:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Արմեն Մազմանյանը:
Կորյուն Աթոյանը նշանակվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»-ի, իսկ Դերենիկ Դումայանը` «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի ռեկտոր:

Նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ «Երեւանի ճարտարապետության եւ շինարարության  պետական   համալսարան»-ի ռեկտորի պաշտոնում Հովհաննես Թոքմաջյանի հաստատումը, սակայն վերջինս բացակայոմ էր հանրապետությունից, ուստի նրա նշանակման հարցը տեղափոխվեց կառավարության հաջորդ նիստ: