Գնաճի տեսակետից 2010 թվականը կարելի է բաժանել երկու փուլի։ Առաջին կիսամյակում այդ ցուցանիշի աճ է արձանագրվել, ինչը պայմանավորված էր դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնմամբ, կոմունալ ծառայությունների սակագների ավելացմամբ եւ դրամի արժեզրկմամբ։ Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Սակայն ելնելով գների կայունացման անհրաժեշտությունից՝ ԿԲ-ն 2010 թվականի սկզբից խստացրեց դրամավարկային քաղաքականությունը։ Դրա արդյունքում ԿԲ-ին 2010 թվականի փետրվարին հաջողվեց գնաճի ցուցանիշը 9,4 տոկոսից իջեցնել 5,8 տոկոսի։
2010 թվականի երկրոդ կիսամյակում, Ջավադյանի խոսքով, գնաճի ավելացումը պայմանավորված էր միջազգային շուկայում պարենամթերքի գների աճով։ Արդյունքում տարին փակվեց 9,4 տոկոս գնաճով։
Ջավադյանի խոսքով, ընթացիկ տարվա սկզբից ԿԲ-ն կրկին խստացրել է դրամավարկային քաղաքականությունը։




























