Եվրամիությունում անդամակցությունը կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով, «Իրանը կողմնակալ եւ պասիվ դիրքորոշում չի ցուցաբերել հակամարտության վերաբերյալ»: «Իրանը միջնորդ է դարձել, ինչը շատ օգտակար է: Իրանն ապացուցել է իր ազնվությունն ու բարեկամությունը Հայաստանի հետ վերջին 20 տարիների ընթացքում»,- նկատել է դեսպանը:
Դիվանագետը հայտնել է, թե հանրաքվեն միակ ուղին է, որի միջոցով ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել: «Հանրաքվեի անցկացումը չի հակասում միջազգային նորմերին»,- ասել է նա:




























