Կառավարությունն այսօր` մայիսի 12-ին հաստատեց կապիտալ շինարարության կամ հիմնանորոգման կարիք ունեցող այն օբյեկտների ցանկը, որտեղ նախահաշվային ֆինանսավորոմը բարձր է 300 մլն դրամից (մոտ 800 հազ. դոլար);
Նախատեսված 44 մլրդ դրամի (մոտ 120 մլն դոլար) մոտ կեսը` 21 մլրդ դրամը (մոտ 55 մլն դոլար) հատկացվելու է դպրոցների հիմնանորոգմանը: Ամենաշատ ուշադրություն դարձվել է Երեւանին` մոտ 19 կրթօջախ կհիմնավերանորոգվեն:
Հատկանշական է, որ Գյումրիում ոչ մի դպրոց այս ծրագրում չի ներառվել; Փոխարենը` կառավարությունը 555 մլն դրամ (մոտ 1.5 մլն դոլար) կհատկացնի Շիրակի մարզպետարանի շենքի հիմնանորոգմանը;





























