«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր, մայիսի 12-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 374.44 դրամ: Հիշեցնենք, որ երեկ, մայիսի 11-ին բորսայում գործարք չէր կայացել, իսկ մայիսի 10-ին միջին փոխարժեքը 372 դրամ էր: Այսպիսով` դոլարը արժեւորվել է, սակայն տվյալ փուլում մենք գործ ունենք ոչ թե երկարատեւ գործընթացի, այլ բորսայական տատանումների հետ:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր, մայիսի 12-ին վաճառվել է 2.6 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկան շատ արագ արձագանքել է բորսայում դոլարի արժեւորմանը: Առեւտրային նստաշրջանի փակումից հետո համարյա բոլոր փոխանակման կետերը 1-2 դրամով բարձրացրել են եւ առքի, եւ վաճառքի փոխարժեքները: Դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք ժամը 17:45-ի դրությամբ սահմանել էր «Պրոմեթեյ բանկը»` 373.50 դրամ: Դոլարի վաճառքը սկսում է 375 դրամից: