ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում լրատվամիջոցներին ուղղված կոչով է հանդես եկել։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաեւ իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին եւ ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից:
Մեկ անգամ եւս կոչ ենք անում ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարեւորությանն ու միանշանակ կերպով ապավինել պաշտոնական աղբյուրների լրահոսին»,- ասվում է հայտարարության մեջ։











