«Օրենքով գող» սուխումցի Մերաբ Բախիան, ով հայտնի է «Բախա-Բախա» մականունով, Ռուսաստանից արտաքսվել է Սուխումի, հաղորդում է «Փրայմ-Քրայմ»-ը: Բախիային սկզբում հասցրել են Սոչի, այնուհետեւ հանձնել աբխազական կողմին «Պսոու» սահմանային անցակետում:

«Օրենքով գողը» ձերբակալվել էր ապրիլի վերջին Ռուսաստանի տարածքում անօրինականորեն գտնվելու համար: Հաղորդվում էր, որ նրան ձերբակալել են անմիջապես Մինուսինսկի բանտից դուրս գալիս, որտեղ Բախիան կրում էր իր պատիժը: Նրան ազատազրկել էին ոստիկանի վրա հարձակվելու եւ ապօրինաբար թմրանյութ պահելու համար: Ձերբակալումից որոշ ժամանակ անց, դատարանը վճռել է արտաքսել Բախիային Ռուսաստանից: