ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ ընթացիկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Վերահաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը շարունակել սերտ համագործակցությունը կորոնավիրուսի վարակի եւ դրա հետեւանքների դեմ պայքարի, ինչպես նաեւ՝ աջակցությունը երկու երկրների քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու գործում։

Ռուսական կողմը շահագրգռվածություն է հայտնել Հայաստանի կայուն եւ ժողովրդավարական զարգացման, մեր բազմակողմանի ռազմավարական համագործակցության կայուն խորացման, առաջացող խնդիրների՝ մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ դաշնակցային հարաբերություններին բնորոշ փոխշահավետ կառուցողական եղանակով լուծման հարցում։