«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի դեմ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։

NEWS.am-ի հետ զրույցում Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ ենթադրվում է՝ քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել ազգագրագետ Հրանուշ Խառատյանի եւ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի ցուցմունքները։

«Իբր կյանքին վտանգ հանդիսացող սպառնալիք է եղել եւ ենթադրաբար այն պատճառով, որ Նարեկ Մալյանը իր էջում հրապարակել է անձնագրի նկարը: Իբրեւ անձնական տվյալնների հրապարակում է արել: Այո, անձնագրի նկար հրապարակել է նա, բայց դա անձնական գաղտնիք չէ»,- ասաց պաշտպանը։

Հարցին՝ արդյոք հարցաքննվե՞լ է Մալյանը, նա պատասխանեց, որ հրաժարվել է ցուցմունք տալուց.

«Ակնհայտ եւ ապօրինի հարուցում է, հետեւաբար հասկանալի է, որ այստեղ իրավական գործընթաց չէ եւ դրան մասնակցելն իմաստ չունի»։