Նախագահ Իլհամ Ալիեւը անհրաժեշտ է համարում վերանայել եւ ավելացնել Ադրբեջանի ռազմական բյուջեն, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը

«Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին իրադարձությունները, մենք պետք է վերանայենք մեր ռազմական ծախսերը»,- ասել է նա: «Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Հետեւաբար, մենք պետք է վերանայենք ռազմական ծախսերը, մասնավորապես, հաջորդ տարվա բյուջեում: Բանակի համար բոլոր ծախսերը պետք է նախատեսվեն ամբողջ ծավալով»,- ասել է Ալիեւը: