Մամեդյարովի հրաժարականը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին քաղաքական գործընթացների շրջանակներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
Նա, նաեւ նշել է. «Ադրբեջանում տեղի է ունենում իշխանության ներընտանեկան եւ միջկլանային տրանզիտ, ինչի հետ համաձայն չեն եւ դիմադրում են տարիներով իրենց առաջնային պաշտոններում ամրացած, օլիգարխ դարձած եւ հզոր կլաններ ձեւավորած նախարարները։
Իսկ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը մի քանի ամսով կկասեցվի, մինչեւ Ադրբեջանում կնշանակվի նոր արտաքին գործերի նախարար։
Ե՛վ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում առաջիկա ամիսներին սպասվում են շատ թեժ ներքին քաղաքական գործընթացներ, որի ընթացքում շատ հավանական են միջսահմանային սադրանքները ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի հետ։
ՀՀ Պաշտպանության նախարարությունը ոչ մի րոպե չպետք է թուլացնի զգոնությունը»:





























