Մենք որոշում ենք կայացրել միանվագ օգնություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնց տները վնասվել են հակառակորդի ռմբակոծությունից: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Սա առաջնահերթ նախնական օգնություն է, մինչեւ գնահատում կլինի, թե որքան վնաս են կրել»,-ասաց նա:
Մարզպետը ընդգծեց, որ Բերդ տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է, որը թեեւ հողային է, բայց անցանելի ճանապարհ է:
«Անցակետեր են դրված բոլոր երեք ուղղություններով՝ Ճամբարակ-Բերդ, Գանձաքար-Բերդ եւ Վազաշեն-Բերդ հատվածներում»,-ասաց նա:





























