Նիդեռլանդական GroenLinks կուսակցության անդամ Սերպիլ Աթեսը մեկնաբանել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին։ 

Ըստ նրա՝ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ժողովրդավարության օրրան է դառնում, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան կեղտոտ խաղեր են խաղում խաղաղասեր Հայաստանի հետ:

Նա կոչ է արել վերջ դնել պատերազմին եւ Ադրբեջանին, Թուրքիային եւ Ռուսաստանին  կոչ է արել բռնապետությունից ժողովրդավարության անցնել:

«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակել է նա: