ՌԴ Առաջին ալիքով «Ժամանակը ցույց կտա» ծրագրում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները:
Ինչո՞ւ կրկին բռնկվեց հին հակամարտությունը: Ի՞նչ է տեղի ունենում տարածաշրջանում եւ ուժերն ինչպե՞ս են բաշխված: Ո՞վ է աջակցում հակամարտող կողմերին եւ ո՞ւմ են ձեռնտու Կովկասում անկարգությունները: Այս եւ այլ հարցեր են քննարկել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, Azru լրատվական պորտալի գլխավոր խմբագիր Ռոման Աղաեւը, պատմական գիտությունների թեկնածու, «Ռեալիստ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը, «Կոմերսանտ» հրատարակչատան միջազգային մեկնաբան Մաքսիմ Յուսինը, քաղաքագետ, Մոսկվայի Լեզվաբանական պետական համալսարանի Տարածաշրջանագիտության տեսության ամբիոնի դոցենտ Իքբալ Դյուրեն (Թուրքիա):











