Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին դարձյալ կրկնել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ միջնորդ հանդես գալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, փոխանցում է Tasnim-ը: 

Նրա խոսքով՝ Իրանի դիվանագիտական ապարատը ակտիվ միջնորդ է դարձել «հենց որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումներ են բռնկվել»: «Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ եւս մեկ հակամարտություն»,- հավելել է նա:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը երկիու կողմերին կոչ է արել զսպվածություն դրսեւորել եւ Իրանի պատրաստակամությունն է հայտնել օգնելու երկու երկրների հարաբերություններում լարվածության դադարեցմանը: