Հուլիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ՂՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը եւ ՂՀ էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաեւը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությանը, առեւտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը: