Աֆղանական իսլամիստական «Թալիբան» շարժումը  Twitter-ում մի քանի լեզուներով  միկրոբլոգ է ստեղծել: @alemarahweb-ը, որը վարում է Մոստաֆա Ահմեդին,  տվյալ պահին կարդում է առնվազն  500 օգտագործող: Միաժամանակ  այնտեղ հայտնվել են մի քանի հաղորդագրություններ, որոնք պատմում են «անհավատների ուժերին հարվածելու»,  «Քարզայի մարիոնետայի ռեժիմի» մասին, գրում է Rosbalt-ը:

Նշվում է, որ հրապարկումների օպերատիվությամբ թալիբները երբեմն  գերազանցում են նաեւ կոալիցիան ուժերի մամուլի ծառայությանը: ՆԱՏՕ-ում արդարանում են նրանով, որ իրենք փորձում են ավելի ճշտգրիտ տեղեկատվություն հաղորդել: