Իրանի մի քանի համալսարանների ուսանողներ հայտարարել են մայիսի 15-ին «իշխանությունների բռնապետության եւ մահապատժի» դեմ զանգվածային բողոքի ակցիային նախապատրաստվելու մասին:

Ուսանողները հանրությանը կոչ են արել միանալ իրենց ակցիային: Թեհրանի համալսարանի ուսանողների իսլամական ասոցիացիան «Կանաչ շարժմանը» կոչ է արել հայտարարել ցուցարարներին իր աջակցության մասին: