Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Սա Ադրբեջանի նոր արտգործնախարարի առաջին հանդիպումն է արտասահմանցի գործընկերոջ հետ:

Դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի են ունեցել ընդլայնված բանակցություններ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: