Տաջիկստանը խիստ անհանգստացած է իրավիճակի սրմամբ եւ տեղի ունեցած զինված միջադեպով հայ-ադրբեջանական սահմանին, ինչը մարդկային զոհերի է հանգեցրել: Այս մասին նշվում է Տաջիկստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
«Մենք կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ ստեղծված իրավիճակի հետագա սրացումը կանխելու, հրադադարը պահպանելու համար: Հույս ենք հայտնում, որ Ադրբեջանն ու Հայաստանը հնարավորինս արագ կվերադառնան քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներին՝ կիրառմանը ծագող խնդիրները լուծելու համար: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»:




























