Անկարան շարունակում է աջակցություն հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Այս անգամ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը խոստացել է օգնել կրտսեր եղբորը ոչ միայն փորձով, այլեւ զենքով։

«Մեր պաշտպանական արդյունաբերությունը մշտապես գտնվում է Ադրբեջանի տրամադրության տակ է՝ իր ամբողջ փորձով, տեխնոլոգիաներով եւ հնարավորություններով, մեր անօդաչուներից մինչեւ զինամթերք եւ հրթիռներ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր»,- գրել է Twitter-ում։

Նշենք, որ նախօրեին Թուրքիա էր ժամանել Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը, որը հանդիպել էր այդ երկրի պաշտպանության նախարարի հետ, ով նույնպես աջակցություն էր հայտնել Բաքվին: