Մինսկում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ ՄԻշուստինի միջեւ հանդիպումը։
Հայաստանի վարչապետն ափսոսանք է հայտնել, որ կորոնավիրուսի պատճառով չի հաջողվել անցկացնել մի շարք նախատեսված հանդիպումներ․ «Այդ շրջանում կուտակվել են երկկողմանի օրակարգային բազմաթիվ հարցեր։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները, որոնք դաշնակցային են եւ կրում են ռազմավարական բնույթ, զարգանում են, իհարկե, պլանաչափ։ 2019 թվականը շատ արդյունավետ տարի էր, երբ մեր երկու երկրների միջեւ ապրանքափոխանակությունը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ գրանցելով 14-տոկոսանոց աճ»։
Փաշինյանի խոսքով՝ բարձր տեմպը պահպանվել է նաեւ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին, սակայն համավարակը բացասաբար է անդրադարձել տնտեսության վրա։ «Հունվար-փետրվար ամիսներին այդ դեմպը շարունակվել է, սակայն, ցավոք, կորոնավիրուսի կապակցությամբ մենք կորցրել ենք դա։ Բայց ես վստահ եմ, որ մենք շատ արագ կվերականգնենք այդ տեմպը»։











