Մոլորակների շքերթը, որ շարունակվելու է ընթացիկ շաբաթվա ընթացքում, բնական կատակլիզմներ չի առաջացնի երկրի վրա, հայտարարել է վրացի պրոֆեսոր, աստղաֆիզիկոց Գիա Ջավախիշվիլին:
Մայիսի 11-ի գիշերը չորս մոլորակներ` Վեներան, Յուպիտերը, Մարսն ու Մերկուրին խիտ խմբում են հավաքվել հորիզոնական արեւելյան հատվածում: Ընդ որում, տարածությունը Վեներայի եւ Յուպիտերի միջեւ կազմում է միայն 0,6 աստիճան:
«Վերջին 30 տարում մոլորակների շքերթ նկատվել է երեք անգամ եւ որեւէ բնական կատակլիզմ չի առաջացրել»,- նկատել է գիտնականը:
Նշենք, որ մոլորակների շքերթը կարող են տեսնել անզեն աչքով միայն Հարավային կիսագնդի բնակիչները: Հասարակածից վեր գտնվողները պետք է օգտվեն հեռադիտակից, իսկ ավելի լավ է` աստղադիտակից:





























