Չինաստանի արտգործնախարար, Պետական խորհրդի անդամ Վան Ին իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը: Այս մասին նշված է շաբաթ հրապարակված Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ամերիկյան կողմը միանգամայն բացահայտ իր շահերը վեր է դասում մյուսներից, դրսեւորում է էգոիզմ եւ ունիլատերալիզմ, չափազանց մեծ աստիճանի թունավորում է կիրառում, մի՞թե որեւէ տեղ այսպիսի տերություններ կան: ԱՄՆ-ն պատասխանատվությունը տեղափոխում է, համաճարակն օգտագործում որպես առիթ մյուսներին սեւացնելու համար, սլաքները տեղափոխում է եւ ոչ մի բանի առաջ չի կանգնում՝ ընդհուպ մինչեւ թեժ կետերի եւ միջազգային հարաբերություններում առճակատումների ստեղծումը: Նրանք արդեն բանականությունից, բարոյականությունից եւ վստահությունից զրկվել են»,- ասել է Չինաստանի ԱԳ նախարարը:
«ԱՄՆ-ն Չինաստանի հանդեպ իր քաղաքականությամբ արդեն վերականգնել է տխրահռչակ մաքարտիզմը եւ սառը պատերազմի դարաշրջանի հնացած մենթալությունը, դիտավորյալ հրահրում է գաղափարախոսական դիմակայություն, դուրս գալիս միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի շրջանակից»,- շեշտել է Վան Ին:
«Չինաստանը չի տրվի այն ռիթմին, որ տալիս են ԱՄՆ-ում փոքրամասնություն կազմող հակաչինական ուժերը, սակայն վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը եւ արժանապատվությունը»,- հավելել է նա:





























