ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը,  ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր` հուլիսի 18-ին, այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական  հոսպիտալ` տեսակցելու Տավուշի մարզում վերջին օրերին ադրբեջանական զինուժի հարձակման  հետեւանքով վիրավորված զինծառայողներին:

Նա հետաքրքրվեց վիրավորների առողջական վիճակով, ստացած վնասվածքներով եւ ասաց, որ այս օրերին, երբ աշխարհը կորոնավիրուսի դեմ է պատերազմ մղում,  մեր հարեւաններն այս պայմաններում պատերազմ է սկսում, ինչը մարդու իրավունքների խախտում է:

«Դուք հերոս եք, պատմության մեջ մնալու է այն, ինչ-որ դուք արել եք, բոլորը գնալու է, քամին տանելու է պատմության: դուք այն հերոսներն եք, որ պատկանում եք հաղթած եւ հաղթող բանակին, լավ հիշեք: Պինդ եղեք, առողջ եղեք»,- զինծառայողներին ոգեւորեց նախագահը: