Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` մայիսի 13-ին ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանիին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Իրանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունների վերաբերյալ եւ կարեւորել հայ-իրանական համագործակցությունը` հատկապես էներգետիկայի, տրանսպորտի եւ մի շարք այլ բնագավառներում:

Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի բանագնացը քննարկել են մարտին Հայաստանի եւ Իրանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Զրուցակիցները կարեւորել են հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում, որի նիստը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս օրերին Թեհրանում: