Այս իրավիճակում նպատակը առաջին հերթին ՀԱՊԿ գործընկերներին տեղեկացնելն էր, ինչը արվել է: Այս մասին հուլիսի 18-ի ճեպազրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի մասին հարցը:
Ինչպես նշեց ԱԳՆ խոսնակը, ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը լիովին արտացոլում է հայկական կողմի մտահոգությունը: «Մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը, եւ ՀԱՊԿ-ին որեւէ ձեւաչափով դիմելու հարկ չկա»,- պարզաբանեց Աննա Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց գործընկերների, երկրների եւ կազմակերպությունների միանշանակ գնահատականը` էսկալացիան թույլ չտալու վերաբերյալ. «Նախարարը կապի մեջ է գործընկերների հետ: Դիվանագիտական ներկայացուցչությունները տեղերում աշխատում են: Տեղերում տեղեկատվությունն արագ փոխանցվում է»:




























