Դեսպանությունը եւ գերատեսչությունները աշխատում են Մոսկվայում հայկական ապրանքների հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Այս մասին հուլիսի 18-ին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով սրման ալիքը հասել է Ռուսաստանի մայրաքաղաք: Մասնավորապես, «Ֆուդ սիթի»-ն արգելել է հայկական ապրանքների վաճառքը:

Այս փուլում ԱԳՆ ներկայացուցիչը ձեռնպահ մնաց հետագա գնահատականներից, մինչեւ հարցը կարգավորվի: