Չինական TikTok սոցցանցը կասեցրել է բանակցությունները Մեծ Բրիտանիայում գրասենյակ բացելու  եւ 3 000 աշխատատեղ ստեղծելու շուրջ, քանի որ Լոնդոնի եւ Պեկինի միջեւ նկատվում է տնտեսական պատերազմի հավանականություն, գրում է The Sunday Times-ը։

TikTok սոցցանցի սեփականատեր ByteDance ընկերությունը մի քանի ամիս շարունակ բանակցել է Մեծ Բրիտանիայի Միջազգային առեւտրի նախարարության հետ, սակայն կասեցրել է բանակցությունները «առավել լայն աշխարհաքաղաքական կոնտեքստի» պատճառով, հաղորդել է պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ ուսումնասիրում է սոցիալական ցանցերի հավելվածների, այդ թվում՝ TikTok-ի ռիսկերը ազգային անվտանգության հարցում, եւ այդ հարցի լուծման գործողություններն ակնկալվում են առաջիկա շաբաթներում։

ԱՄՆ-ը հայտարարում է, որ իր մտահոգությունները կապված են հավանականության հետ, որ սոցցանցը փոխանցում է օգտատերերի անձնական գործերը Չինաստանի իշխանություններին։