Եգիպտոսի ռազմական արդյունաբերության պետական նախարար է նշանակվել Մուհամադ Ահմեդ Մուրսին, կիրակի հայտնել են երկրի նախագահի գրասենյակից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ավելի վաղ Մուրսին զբաղեցրել էր Ինդուստրիալիզացիայի հարցերով արաբական կազմակերպության գլխավոր քարտուղարի, ինչպես անեւ Եգիպտոսի պաշտպանութայն նախարարի օգնականի պաշտոնը։

«Եգիպտոսի նախագահն այսօր առավոտյան մասնակցել է ռազմական արդյունաբերության պետական նախարարի պաշտոնում գեներալ Մուհամադ Մուրսիի երդմնակալությանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Մուհամադ ալ Ասարը։ Նա մահացել է հուլիսի սկզբին երկարատեւ հիվանդության հետեւանքով։