Ադրբեջանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցա Վեինովիչին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նա հանդիպել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ, haqqin.az-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Հանդիպմանը Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ, ըստ ստացված հավաստի եւ հաստատված տեղեկատվության, Սերբիայից Հայաստան մեծ թվով զինամթերք, այդ թվում՝ ականանետեր են ուղարկվել: Փոխնախարարը մի շարք մեղադրանքներ է հնչեցրել եւ հիասթափություն է հայտնել:

Ադրբեջանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցա Վեինովիչը հայտարարել է, որ տեղեկություններ չունի այդ հարցերի վերաբերյալ, եւ խոստացել է այդ տեղեկատվությունը փոխանցել սերբական կողմին: