Եթե հանկարծ շտապ անհրաժեշտ է մի քանի հնագույն հիերոգլիֆներ վերծանել, Google ընկերությունը կօգնի ձեզ: Վերջերս հանրաճանաչ ռեսուրսը գործարկեց նոր պլատֆորմ՝ հին եգիպտական հիերոգլիֆները թարգմանելու համար, այն հիմնված է մեխանիկական ուսուցման վրա, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։
Թարգմանիչը Google Arts & Aulture «Fabricius» հավելվածի մի մասն է, որը ստեղծվել է Ubisoft Hieroglyphics նախաձեռնության շրջանակներում, որն առաջին անգամ մեկնարկել է 2017 թվականին՝ Բրիտանական թանգարանում:
Google-ը Մակուորիի համալսարանում եգիպտագիտության ավստրալիական կենտրոնի, Psycle Interactive, Ubisoft ընկերության եւ ամբողջ աշխարհից եգիպտագետների հետ համատեղ ստեղծել է մեխանիկական ուսուցման ծրագրի վրա հիմնված նախագիծ՝ հին եգիպտացիների լեզուն մշակելու եւ համադրելու համար:
Հիերոգլիֆները եղել են Հին Եգիպտոսի գրային համակարգը: Դրանք իրենց մեջ համատեղել են լոգոգրաֆիկ, վանկային եւ տառային տարրեր՝ ավելի քան 1000 տարբեր խորհրդաշաններով:
Եվ հիմա, 200 տարի անց, գրեթե բոլորը կկարողանան կարդալ Հին Եգիպտոսի հիերոգլիֆները: Fabricius-ը օգտվողներին թույլ է տալիս վերբեռնել հիերոգլիֆների պատկերներ, որոնք այնուհետեւ հատուկ համակարգչային ծրագրի միջոցով համադրվում են տվյալների բազայում: Ծրագիրը նաեւ վերլուծում է պատմական գրառումները եւ սահմանումները` տարբեր նշանակությունները վերծանելու համար:
Ավստրալիայի եգիպտագիտության կենտրոնի դոկտոր Ալեքս Վուդսը BBC-ին տված հարցազրույցում մեկնաբանել է նոր թարգմանչի ստեղծումը. «Տեքստային այն նյութի թվայնացումը, որը մինչ այժմ եղել է միայն ձեռագիր գրքերում ամբողջովին կփոխի եգիպտագետների բիզնեսի վարումը։ Թվայնացված եւ ծանուցումներով տեքստերը հնարավորություն ունեն օգնել մեզ վերականգնել պատերին վնասված գրառումները եւ նույնիսկ հայտնաբերել նրանք, որոնց գոյության մասին մենք չգիտեինք»:





























