Ֆրանսիացի խորհրդարանական Վալերի Բուայեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների վերսկսումից հետո ես գրել եմ հանրապետության նախագահին: Ես նաեւ դատապարտում եմ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի նախագահին, ինչը սպառնում է կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին:

Մենք Ֆրանսիային եւ Եվրամիությանը խնդրում ենք հաստատել հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը»,- Facebook-ի իր էջում գրել է նա։