Պետդեպարտամենտը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել երաշխավորել, որ COVID-19-ի դեմ ձեռնարկված գործողությունները չօգտագործվեն քաղաքացիական հասարակության, ընդդիմության կամ հանրային քննարկումների ճնշման համար:
Պոմպեոն հիշեցրել է, որ Ադրբեջանի իշխանությունները նախկինում արդեն ճնշել են ընդդիմադիր տրամադրությունները: Ադրբեջանի իշխանությունները հետապնդել եւ ձերբակալել են, իսկ մի դեպքում հոգեբուժարան են ուղարկել ընդդիմության ներկայացուցիչներին եւ կառավարությանը այլ քննադատողներին:





























