Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն ռուսական մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ռուսաստանցի «թիվ մեկ ահաբեկիչ» Դոկու Ումարովը կարող է թաքնված լինել Վրաստանում, անվանել է հոգեբուժարանի ոլորտից եւ հայտարարել, որ Վրաստանի ԱԳՆ այդ թեմայի շուրջ մեկնաբանություններ չի անելու:

Նշենք, որ ռուսական հաուկ ծառայությունների կարծիքով, Ումարովն իր ավազակախմբի սպանվելուց հետո թաքնվում է Վրաստանի տարածքում: