Հուլիսի 21-ին շարունակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նախորդ նիստի ժամանակ նախկին նախագահի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի փաստաբանները միջնորդել էին դատարանում հետագա հարցաքննության համար վկաների ցուցակում մի շարք անձանց ներառել: Այսօր դատարանը կշարունակի քննել այդ միջնորդությունը:
Փաստաբանները նաեւ միջնորդել էին ՍԴ դիմել նախկին ՔՕ 300-րդ հոդվածի եւ գործող ՔՕ 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցով: Այս միջնորդությամբ որոշումը հետաձգվել է:











