«Հայփոստ» ընկերության կողմից կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտման արդյունքում 2011թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի տնտեսումը կազմել է 3.3 միլիարդ դրամ:

«Հայփոստի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 3-4-ին, առաջին անգամ, կենսաթոշակները զուգահեռ սկսել են վճարվել ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ բոլոր մարզերում: Սակայն մայիս ամսվա ցուցակներում  Սոցիալական ապահովության նախարարությունը տրամադրել է ենթացուցակներ, որոնցում ընդգրկված թոշակառուների տվյալները հավելյալ ճշգրտման կարիք ունեն:

Այսինքն տվյալ ենթացուցակներում ընդգրկված կենսաթոշակառուները կարող են վճարվել միայն իրենց անհատական տվյալների ճշգրտման եւ Սոցիալական Ապահովության Պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից տրված տեղեկանքի հիման վրա: