Այս տարվա ապրիլի 19-ին Իրանում կանխվեց այաթոլլա Խամենեիին իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաների կողմից տապալելու փորձը։ Պետական հեղաշրջման ձախողված փորձի մասին նյութը հրապարակել էր Ռեզա Հալիլ կեղծանվամբ հայտնի ԿՀՎ նախկին աշխատակիցը, հայտնում է ANSpress.com-ը։

Հալիլը պնդում է, որ ապրիլի 19-ին սպաները նախատեսել են «գրավել Թեհրանում գտվող 130 կառավարական հաստատություններ»։ Սպաները դժգոհ էին 2009 թվականի «բեմականացված ընտրություններից» եւ «կանաչ ընդդիմության» ելույթների ճնշումից»։ Հալիլը պնդում է, որ «իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 37 հրամանատարների ձերբակալել են եւ Գոհարդաշտի բանտ տեղափոխել»:

Նոր հեղաշրջման պլանները մշակվել են հենց Խամենեիի շրջապատի կողմից։ Այաթոլլան վախենում է, որ Իրանի նախագահ Ահմադինեժադի հետ իր հակամարտությունը կարող է բերել նրան, որ ընդդիմությունը գլուխ կբարձրացնի։

Որպեսզի նման բան չպատահի, Իրանի ԱԱԾ-ն մշակել է «օպերատիվ պլան 55»-ը։ Պլանի համաձայն, ժողորդական ապստամբության «Բասաջի» ստորաբաժանումները ենթարկվում են այաթոլլա Խամենեիի հրամանատարությանը։ «Բասաջը» բերվել է լիարժեք մարտական պարաստվածության, եւ դրա ստորաբաժանումները տեղակայված են Թեհրանի եւ այլ քաղաքների առանքային  կետերում։