Հայաստանի ռազմական բյուջեն 2010թ. կատարվել է 99 տոկոսով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը` ներկայացնելով 2010թ. ռազմական բյուջեի կատարողականը:

2011թ. Հայաստանի պաշտպանական ոլորտի ծախսերը կազմել են 140,6 միլիարդ դրամ, որից 134,8 միլիարդը հատկացվել է ռազմական պաշտպանությանը, ավելի քան 149 միլիոն դրամը` օտարերկրյա  ռազմական օգնության ցուցաբերմանը: