Պակիստանի կարգավորիչը «վերջին անգամ» նախազգուշացրել է TikTok հավելվածին «անբարոյական» կոնտենտի մասին, փոխանցում է Reuters-ը:
TikTok-ը, որը պատկանում է չինական ByteDance ընկերությանը, այժմ խնդիրների է բախվում մի շարք երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Հնդկաստանում եւ ԱՄՆ-ում՝ անվտանգության եւ գաղտնիության հետ կապված խնդիրների պատճառով:
Պակիստանի հեռահաղորդակցման վարչությունը (PTA) հայտնել է, որ ծանուցում է ուղարկել TikTok-ին եւ Bigo Live-ին՝ բողոքներ ստանալուց հետո իրենց հարթակներում քոնթենթի ձեւափոխման համար:
«PTA-ն որոշում է կայացրել անհապաղ արգելափակել Bigo-ն եւ վերջնական նախազգուշացում տալ TikTok-ին՝ անպարկեշտության, գռեհկության եւ անբարոյականության վերահսկման համապարփակ մեխանիզմ ներդնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:




























