Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացումը եւ նրանց տեղակայման ժամկետների երկարաձգումը ոչ մի կերպ չեն անդրադառնա Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ:

«Սա ոչ մի կերպ չի անդրադառնա Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա, քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է»,- շեշտեց նա։ Փոխնախարարը նաեւ հերքեց,որ հայ խաղաղապահների տեղակայման վայրն Աֆղանստանում կփոփոխվի։ «Նրանք նախկինի նման կմնան Կունդուզում»,- հավաստիացրեց նա։

Նշենք, որ խորհրդարանն օրերս վավերացրել էր փաստաթուղթը, որով նախատեսվում է ավելացնել Աֆղանստանում հայ խաղաղապահների թիվը՝ 45-ից հասցնելով 130-ի եւ նրանց տեղկայման ժամկետը երկարաձգել մինչեւ 2012 վականի դեկտեմբերի 31-ը։